Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ «3+3» տարածաշրջանային հարթակի զարգացման համատեքստում։
Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։