ՆԳՆ-ն մեկնաբանել է ոստիկաների կողմից քաղաքացուն ծեծելու տեսանյութը (վիդեո)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա տեղեկությունների, ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ։
Նա նաեւ գրառում է արել՝ նշելով. «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։
Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։
Այս առնչությամբ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է հետեւյալը․ «Տեսանյութն ուսումնասիրվել է։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։