2013թ լավագույն արտասահմանյան ֆիլմերը
2013թ նկարահանվել է մի շարք աղմկահարույց ֆիլմեր: 2013թ լավագույն արտասահմանյան ֆիլմերի շարքում են հայտնվել հետևյալ ֆիլմերը`
1.Dallas Buyers Club ֆիլմը`Ջարեդ Լետոյի և Մետյու Մաքքոնախի մասնակցությամբ: Դերսանները ֆիլմում նկարահանվելու համար նիհարել էին 15 կգ-ով: Հետաքրքրական է, որ մամուլում այս փաստն ավելի քննարկվեց, քան հենց ֆիլմը:
2.American Hustle ֆիլմում նկարահանվել են Ջենիֆեր Լոուրենսը, Կրիստիան Բեյլը, Էմի Ադամսը: Ֆիլմը պատմում է 70-ականներին ԱՄՆ-ում տեղի ունեցած Abscam հատուկ օպերացիայի մասին, որն իրականացնում է Հետախուզության դաշնային բյուրոն:
3.The Wolf of Wall Street ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի դերակատարմամբ ևս ֆավորիտների շարքում է: Այս ֆիլմը խոստանում է դառնալ ամենաշատ վաճառվողը վարձույթում:
4.The Hobbit: The Desolation of Smaug- Օրլանդու Բլումի մասնակցությամբ այս ֆիլմը հայտնվեց Օսկարի մրցանակաբաշխության լավագույն հատուկ էֆեկտներով ֆիլմ անվանակարգում:
5.12 Years a Slave ֆիլմը նոմինացվել է Ոսկե Գլոբուս 2014-ին: Բրեդ Փիթն, ով խաղացել է այս պատմական դրամայում, հայտարարել է, որ հպարտ է ֆիլմում իր մասնակցության համար: