Փաշինյանը էկոնոմիկայի 2 նոր փոխնախարար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով Նարեկ Հովակիմյանն ու Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։
Մեկ այլ հրամանագրերով նախարարի տեղակալի պաշտոնում են վերանշանակվել նաև Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: