3 օրում հանրապետությունում արձանագրվել է 27 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ավտոմեքենայի գողության,, սառը զենքի հայտնաբերման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, անզգուշությամբ կյանքից զրկելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ինքնիրավչության, ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու, հողը փչացնելու, սուտ մատնության ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: