Վիտալի Կլիչկոն դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը:
Քաղաքական գործիչը սխալ է համարել հակամարտության սառեցման գաղափարը, ինչպես նաև դեմ է հանդես եկել Ռուսաստանին տարածքային որևէ զիջման:
«Դա սխալ տեսակետ է, փոխարենը մեզ ավելի շատ աջակցություն է պետք: Մենք ոչ մի տարածք չենք տա Ռուսաստանին»,- ասել է Կլիչկոն։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են նոր հրթիռներ Patriot ՀՕՊ համակարգերի համար: