Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին․ ուկրաինական կողմը հայտնում է շենքի փլուզման և 1 զոհի մասին
Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։
Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով մեկ ադմինիստրատիվ շենք է փլվել, ինչի հետևանքով նարև հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է հրշեջների կողմից։
Կոզիտսկին նաև հայտնել է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, հեռացնում են փլատակները, որոնցում կարող են դեռ մարդիկ մնացած լինել ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու մասին։ Նշվում է, որ հարվածների արդյունքում խափանվել է Ուկրանիայի սպառազինության պատրաստման և վերականգնման պաշտպանական արդյունաբերության աշխատանքը։