Հաճելի է Հայաստանում ԵՄ դիտորդներից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել. Կլաար
ԵՄ դիտորդական առաքելությունը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել:
Առաքելության հայտարարությամբ կիսվել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հաճելի է Հայաստանում ԵՄ դիտորդներից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:
Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և կառուցել վստահություն: Մենք բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,- X-ի էջում գրել է Կլաարը: