ՌԴ-ն G20-ում տնտեսության աճի տեմպերով 5-րդն է
Ռուսաստանը 2023 թվականին G20-ում տնտեսության աճի տեմպերով հինգերորդն է:
Ռուսաստանի տնտեսությունն աճել է 3,6 տոկոսով:
Ամենից շատ աճել է Հնդկաստանի տնտեսությունը՝ տեմպերն արագացել են 7,2-ից մինչև 7,3 տոկոս։
Հաջորդը Չինաստանն է՝ 5,2 տոկոս աճով։
Առաջատարների եռյակը եզրափակում է Ինդոնեզիան, որի ՀՆԱ-ն աճել է 5,1 տոկոսով՝ 2022 թվականի 5,3 տոկոսի համեմատ։
Թուրքիայի տնտեսության աճի տեմպերն անցյալ տարի դանդաղել են՝ 5,5 տոկոսից հասնելով 4,5 տոկոսի: