Պեսկովը մանրամասներ է ներկայացրել «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի աշխատանքի մասին
«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես կապի մեջ է եղել անվտանգության ուժերի ղեկավարների հետ, որոնք նրան զեկուցել են ձերբակալության նախապատրաստման և իրականացման մասին, պատմել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Առավոտյան աշխատանքը շարունակվեց։ Ե՛վ խորհրդակցություններ, և՛ նախագահը մշտապես, ինչպես ասում են, նստած էր հեռակառավարման վահանակի մոտ, այսինքն՝ ղեկավարներն ուղղակի կապ էին հաստատում նրա հետ, այն ժամանակ նախ և առաջ անվտանգության ուժերի ղեկավարները և զեկուցում էին, թե ինչպես էր նախապատրաստվում, ինչպես էր տեղի ունենում ձերբակալությունը»,- նշել է նա։
Հարցին, թե, արդյո՞ք, նախագահն ամբողջ գիշերն անքուն է անցկացրել, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»:
«Նման պահերին ոչ ոք քնելու մասին չի մտածում, հատկապես պետության ղեկավարը»,- հավելել է Պեսկովը։