Նորաձևության մասնագետները քննադատել են Քեթի Փերրիի զգեստը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերրին Կաննում անցկացվելիք NRJ Music Award-ին նեկայացել էր սպիտակ զգեստով, որը շատ մասնագետների ճաշակով չի եղել: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Մասնագետների խոսքով՝ այդպիսի զգեստը սազում է նիհարիկ աղջիկների, իսկ Քեթիի մարմինն այս զգեստը դարձնում է անճոռնի:
«Նրա ոտքերը այս զգեստով շատ հաստ և ծանր են թվում, և, առհասարակ, այսպիսի ոտքեր ունեցողները չպետք է կրեն այնպիսի զգեստներ, որտեղ առջևի մասը կարճ է, իսկ ետևի մասն ավելի երկար է»,-ասել է մասնագետներից մեկը: