Լոնդոնում ցուցարարները պահանջել են ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ
Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ:
Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատ Պաղեստին», «Զինադադար, հենց հիմա», «Իսրայելը ահաբեկչական պետություն է»։
Նրանք նաև կոչ են արել արգելել զենքի վաճառքը Իսրայելին: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ցույցի ընթացքում լուրջ անկարգություններ չեն գրանցվել։
Պաղեստինին աջակցող ակցիաներ Լոնդոնում բավականին հաճախ են անցկացվում։