Նիդեռլանդների արևելքում գտնվող սրճարանում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին
Նիդեռլանդների արևելյան Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին։ Շենքում պահվողների թիվը դեռևս հայտնի չէ։
Այս մասին հայտնել է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS)՝ նշելով, որ մարդկանց պատանդ պահող անհայտ անձանց թիվը նույնպես դեռևս անհայտ է։
Ըստ աղբյուրի՝ տարհանվել են սրճարանի հարևանությամբ գտնվող 150 տան բնակիչներ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության ծառայություններ։