«Հերթական ապօրինի ու զոռբա գործընթացը՝ ԿԳՄՍՆ տիրույթում․ գալու է պատասխան տալու ժամանակը»․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։
Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։
Մյուսով՝ Երևանի քաղաքացիական դատարանի մեկ այլ վճռով անվավեր ճանաչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
Ըստ մոտավոր հաշվարկների՝ հանրային միջոցներին հասցված վնասը 10 մլն ՀՀ դրամի շրջանակում է։ Բայց խնդիրը կամ խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութականն է, որքան հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու քաղաքական վնասը։
Ըստ էության, անդրդվելի զինիզմով հանրային կարծիքն ու ՀՀ օրենսդրությունն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը սրանց մոտ ձեռագիր է, հիվանդագին սևեռում։
Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։
Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտումով երեկ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր է ընտրվել նախորդ ընտրություններում պարտված և, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։
Լրագրողի հարցին, թե արդյոք անօրինակա՞ն չեն ընտրությունները, երբ դատարանի որոշմամբ չեն չեղարկվել նախորդ ընտրության արդյունքները, փոխվարչապետը նախ պատասխանում է, որ այդտեղ է ոչ թե որպես փոխվարչապետ, այլ որպես խորհրդի նախագահ: Հետո պատասխանում է, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք չի ստորագրել, իսկ ինչ վերաբերում է «այս ընտրությանը», նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան։
Եվ․․․ իրավական այսպիսի գիտելիքներով ու համոզումներով, քաղաքական այսպիսի պատասխանատվությամբ անձը փոխվարչապետ է․․․
Եթե սեպենք, թե պարոն փոխվարչապետը կրթական օրենսդրությանը չի տիրապետում կամ ժամանակ չունի տիրապետելու, բա ինչո՞ւ է ստանձնել և մատների արանքով է նայում բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին, եթե անգամ օգնականները չեն զեկուցել, որ խնդիր կա․․․ չէ՞ որ նախօրեին պաշտոնական նամակով անդրադարձել եմ և բարձրաձայնել դատական վեճի առկայության մասին ․․․
Չէ, իրականում սա ո՛չ ժամանակի, ո՛չ իմացության, ոչ էլ շարքային ապօրինության խնդիր է, սա հստակ և անթաքույց ցինիզմով՝ պետականության, պետական ինստիտուտների և օրենքի գերայության վրա թքած ունենալու, ամենաթողության և անպատժելիության վարքագիծ է։
Այս համատարակ վարքագիծը մեզ համար Հարենիքի ու Պետականության կորստի գին ունի։
Եվ, այնուամնայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը։
Հ․Գ․ - Անցյալ տարի «Բրյուսով» օպերացիան ձախողելուն անմիջապես հաջորդեցին նախարար Դումանյանի և փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթևոսյանի պաշտոնանկությունները։
Իսկ ՀՀ բուհերը ո՜չ քաղաքականացված են, ոչ էլ՝ կուսակցականացված, ո՛չ, իհարկե՝ ո՛չ․․․
Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը․․․անխուսափելի ժամանակը․․․»։