Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Զատիկի առթիվ, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ:
Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի ու ընտանեկան տոներից մեկն է, որը խորհրդանշում է բարու և ճշմարտության, միաբանություն ու վերածննդի հաղթանակը:
Այս նվիրական տոնի առթիվ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին բարօրություն ու բարգավաճում, անսպառ հավատ ու հոգևոր արիություն:
Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում և աշխարհասփյուռ հայությանը զորություն ու կամք պարգևի դժվարությունները հաղթահարելու, համերաշխության, միմյանց ու մեր պետության հանդեպ հոգ տանելու համար:
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։