ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների չորս պայման
Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների հաջողության համար չորս կարևոր պայման պետք է կատարվի՝ Թեհրանում Իսլամական ջիհադի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:
Իսմայիլ Հանիեն թվարկել է այդ պայմանները՝ Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, իսրայելական ուժերը լքեն տարածաշրջանը, տեղահանվածները վերադառնան նախկին բնակության վայրեր, մարդասիրական մատակարարումները շարունակվեն:
Անդրադարձ է եղել Պաղեստինի նոր կառավարության կազմի հաստատմանը: Կողմերն ընդգծել են՝ չեն ընդունի Պաղեստինի կառավարության որևէ նախաձեռնություն, որի հետևանքով Գազայի հատվածում կարող են պաղեստինցիների շահերին հակասող նոր իրողություններ ստեղծվել:
Մարտի 18-ին Դոհայում վերսկսվել էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները՝ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ, սակայն իսրայելական կողմը դադարեցրել է քննարկումներին մասնակցությունը՝ պարզաբանելով, որ ՀԱՄԱՍ-ի պահանջներն անընդունելի են: