Նեյմարն Ալ-Հիլալին խնդրել է իրեն մեկ տարով վարձակալությամբ տալ Բարսելոնային
Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը խնդրել է ակումբին իրեն վարձակալությամբ տալ «Բարսելոնային»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո կցանկանար մեկ տարի վարձավճարով անցկացնել իսպանական ակումբում։
Նշվում է, որ ակումբները Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն վարել։
Նեյմարը սաուդյան ակումբ է տեղափոխվել ՊՍԺ-ից անցած ամառ։ Նա «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 5 հանդիպում է անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հոկտեմբերին Նեյմարը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի հետ խաղում։ Հարձակվողի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք, փոխանցում է ArmSport-ը։