«Նաիրի Ինշուրանս»-ի ղեկավարից փորձել են շորթման եղանակով խոշոր չափի գումար ստանալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 1 մլն 500 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը։ Տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել, նա հայտնել է որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։