Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 երեխա
Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի, որից 5-ը՝ երեխա, ևս 551-ը վիրավորվել է:
Այս մասին հայտնում է Interfax–ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Մարտի 30-ի ժամը 06:00-ի դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է ընդհանուր 695 քաղաքացի (15-ը՝ երեխա), նրանցից 144-ը մահացել է, այդ թվում՝ 5 երեխա:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։