Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը
Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը:
Հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացավ Ռուսաստանի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց:
Նշվում է, որ նա «Կրոկուս» էր գնացել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել էր շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, նա իր բաճկոնը տվել էր ուրիշներին` օգնելու համար, մնացել առանց բաճկոնի և մրսել։
Երբ Ենգիբարյանը տուն էր գնացել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն էր կանչել։
Նա մահացել է հիվանդանոցում։