Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.25-ին Էլյազիգի կենտրոնում։
Գրասենյակի տեղեկատվությամբ՝ այս պահին երկրաշարժի ոչ մի բացասական հետևանք չի գրանցվել: