«Հրապարակ». ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ-ն կուսակցական հավաքի ժամանակ որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին, որոնք անհիշելի ժամանակներից են սկսել, եւ տպավորություն էր, թե «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի պես տարիներով ձգվելու են։ Թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը, ում կարելի է դիմել, ՔՊ-ում այդպես էլ կոնսենսուս չի ձեւավորվել, քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի դժվար է գտնել հարմար գաղափարախոսական միջավայր: Իրենք՝ իշխանականները, մեծ ցանկություն են ունեցել անդամակցել եվրոպական ամենամեծ ընտանիքին՝ ԵԺԿ-ին, որին անդամակցում են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», սակայն նրանց այնտեղ չեն ընդունել:
Կան տեղեկություններ, որ ԱԼԴԵ-ին անդամագրվելու ճանապարհին էլ են խոչընդոտներ առաջացել, ուստի երեկվա նիստում որոշել են, որ հարցին կանդրադառնա ՔՊ վարչությունը, եւ խնդրի լուծումը վերապահել են վարչությանը։ Մեր աղբյուրի վստահեցմամբ ՝ հնարավոր է, որ այդ հարցն այլեւս չքննարկեն, եթե չեն անդամագրվելու հեղինակավոր ընտանիքներին, ապա մյուսներին անդամակցելու իմաստ չկա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։