Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ապրիլի 1-ին կժամանի Չինաստան՝ հանդիպելու ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ և ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ապրիլի 1-ին կժամանի Չինաստան», - հայտնել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաև ընդգծել է, որ առաջիկա այցը կլինի առաջին այցը Չինաստան Սեժուրնեի համար՝ որպես Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար: Սպասվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը բանակցություններ կվարի իր չինացի գործընկերոջ հետ: