Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է «Daily Sabah» պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարության աղբյուրները:
«Նախագահ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին այցելել ԱՄՆ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրանք կլինեն Էրդողանի առաջին բանակցությունները Սպիտակ տանը Ջո Բայդենի նախագահության ընթացքում:
Էրդողանը և Բայդենը, ինչպես սպասվում է, կքննարկեն, մասնավորապես, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը:
Daily Sabah-ի աղբյուրը հավելել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: