Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։
Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:
«Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։