Զելենսկին Կիևին ռազմական աջակցության հարցերով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ: Նախագահը տեղեկացրել է մարտի դաշտում իրավիճակի, մասնավորապես՝ ռուսական օդային հարվածների մասին, որոնք վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել։
Նրա խոսքով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը 190 հրթիռ, 140 անօդաչու և 700 ռումբ է արձակել Ուկրաինայի ամբողջ տարածքի ուղղությամբ, խոցել երկրի ամենամեծ ՀԷԿ-ը:
Զելենսկու խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որ Կոնգրեսը հաստատի Ուկրաինային աջակցության՝ Սպիտակ տան առաջարկած փաթեթը: