Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմակայանի (ռուսական ռազմաբազա) ներկայությունը և ռուս սահմանապահները Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են։ Այն, որ նրանց դուրս բերելն ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգության համակարգն արդեն այսօր՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում», — նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։