Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ են, քան երբևէ. Հաջիև
Վերջին կես տարին դարձել է հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների պատմության ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքով Ադրբեջանին նվիրված հաղորդման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։ Վերջին վեց ամիսները դարձել են հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը։ 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները, որոնց համանախագահներն էին Ֆրանսիան և ԱՄՆ-ը, գրեթե անարդյունք էին: Այսօր աշխարհն ավելի մոտ է, քան երբևէ, դե ֆակտո տարածաշրջանում տիրում է խաղաղությունը», — ասել է նա։