Ստանոն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ կապված Բաքվի հայտարարություններին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն արձագանքել է Բաքվի հայտարարություններին՝ կապված ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ:
Նա ոչ ճշգրիտ է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկությունը։
«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից զատ չի շոշափելու այլ հարցեր»,- ասել է Ստանոն՝ հավելելով, որ հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և երկկողմ համագործակցության վրա։
Ըստ Ստանոյի՝ հնարավորություն կլինի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնված նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով։
Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ Բաքվի մեղադրանքներին պատասխանել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: