«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Մուշեղ Միլիտոնյանի էջից։
Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է շուրջ 5 տարի՝ 2019-ից սկսած:
Մուշեղ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է:
Ավելի վաղ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: Թե որքանո՞վ ընկերության որոշումը և նրա հրաժարականը կապ ունեն իրար հետ, հայտնի չէ:
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 29-ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: