Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից
Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի քրեական հեղինակություն Զախարի Կալաշովն ազատ է արձակվել Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղի գաղութից. պատճառն առողջական խնդիրներն են:
Ինչպես նշում է Mash թելեգրամյան ալիքը, շաքարային դիաբետի պատճառով Կալաշովը տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վճիռ է կայացրել Կալաշովի նկատմամբ:
2016 թվականին նա ձերբակալվել է, իսկ երկու տարի անց դատարանը Կալաշովին շորթման համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման։
Ըստ տեղեկությունների՝ ազատ արձակվելուց հետո նա կարող է մեկնել Սոչի կամ Աբխազիա, որտեղ գտնվում են նրա մտերիմ ընկերները։