Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 45-ամյա տղամարդը
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և բաժին են տարել 45-ամյա Սամվել Կ.-ին: Նա 2023 թ. մարտի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Կ.-ն ներկայացվել է Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: