Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով նորանշանակ պետքարտուղար Անա Քրիստինա Տինկայի հետ։
Ռումինիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու բարեկամ երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան` հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Այս համատեքստում ընդգծվել է բոլոր մակարդակներով երկխոսության շարունակական աճի, ինչպես նաև տարբեր ոլորտներում միջգերատեսչական համագործակցության ակտիվացման կարևորությունը։