«Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին:
«Տղաները շատ լավ էին, պինդ էին, ասացին՝ շարունակելու են իրենց գործունեությունը, ես էլ փոխանցեցի մեր տրամադրությունները, սատարումը»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը օրերս կալանավորվել են 2 ամսով։
Յութուբյան ալիքով հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման հաղորդավարներին մեղադրանք է ներկայացվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, իրականում՝ Փաշինյանին ու իշխանությանը քննադատելու համար։