Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջինս այցելել է Ադրբեջանի կողմից ստեղծած ապաստարան՝ նախտեսված բնակչության խոցելի խմբերի համար և հետաքրքրվել է թե՛ բուն հաստատությունում, թե՛ դրանից դուրս ապրող հայ բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վերաբերյալ:
Հիշեցնենք. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում ասել է, որ օկուպացված Արցախում 10 կամ 11 հայ է մնացել։