Ռուս հաքերները կոտրել են 52 մլն թուրքերի անձնական տվյալների բազաները
Ռուս հաքերները կոտրել են 52 մլն թուրքերի անձնական տվյալների բազան: Այս մասին հայտնում է Ադրբեջանական Vesti.Az-ը՝ հղում անելով antalyatoday.ru-ին:
Ինչպես հայտնել է հետախուզական KONDA ընկերության գործադիր տնօրեն Բեքիր Ագիրդիրը, ընտրական գործընթացում թափանցիկություն ապահովելու համար 2011-ին կուսակցություններին է բաժանվել ընտրողների թվային տարբերակները:
Նա ասել է, որ համակարգիչները չեն ունեցել հակավիրուային ծրագիր, և այդ իսկ պատճառով ռուս հաքերները կարողացել են հեշտությամբ տիրանալ 54 մլն ընտրողների՝ նույնականացման քարտերի համարներին, հասցեներին, հեռախոսահամարներին և այլն: