«Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնային ցանցերը կարող են զենք դառնալ»․ Պեսկով
Անբարեխիղճ մարդկանց կամ ահաբեկիչների ձեռքում գտնվող նեյրոնային ցանցերը կարող են դառնալ ահռելի զենք, դա պահանջում է պետության կողմից համակարգային միջոցներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա, ինչպես համացանցում ամեն ինչ, ինչպես ամեն ինչ բարձր տեխնոլոգիաների մեջ, հավանաբար կարող է օգտագործվել արդյունաբերության մեջ և այլն, բայց անբարեխիղճ մարդկանց ձեռքում կամ, Աստված մի արասցե, ահաբեկիչների ձեռքում կարող է դառնալ զենք։
Սա մեզանից պահանջում է, առաջին հերթին, լրացուցիչ միջոցներ, սա մեզանից պահանջում է համակարգային միջոցներ՝ որպես պետություն, սա պահանջում է սառնասրտություն և, հավանաբար, նման ներքին մոբիլիզացիա բոլորիցս», - ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ պետք է հասկանալ, որ սա «բոլորի առջև ծառացած ևս մեկ մեծ սպառնալիք է»։