ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուն մտադիր է այցելել Լիտվա․ պատճառը հայտնի է
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ով հանդիսանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուն, մտադիր է այցելել Լիտվա, որպեսզի իր թեկնածության համար ստանա աջակցություն։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամլո ծառայությանը։
«Ապրիլի 2-ի նախանշված հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և ԵՄ օրակարգի ընթացիկ հարցերը»,- ասված է Լիտվայի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ի լրումն վերը նշված թեմաների քննարկման՝ Ռյուտեի նպատակն է առաջիկա այցի ժամանակ իրեն առաջադրել որպես Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու, քանի որ Բուլղարիայի, Հունգարիայի և Թուրքիայի հակազդեցության պատճառով Ռուտտեն կարող է չհավաքել անհրաժեշտ քանակի ձայներ։