Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2021 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն իր համար դժվար է եղել։
«ՊՍԺ տեղափոխությունն ինձ համար դժվար էր, քանի որ ես շատ լավ ժամանակ էի անցկացրել Բարսելոնայում, պլանավորում էի մնալ։ Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս։
Ինձ ներկայացրեցին այլ առաջնություն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխություններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հենց սկզբից էլ դժվար էր ինձ համար»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքն է մեջբերել AS-ը։