Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնությունների օրենքի առաջին ընթերցումը
Թաիլանդի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների իրավական ճանաչման մասին օրինագծին:
Օրինագծի նախագիծը դեռ պետք է ստանա Թաիլանդի Սենատի և թագավորի հավանությունը, սակայն սպասվում է, որ այն կանցնի նաև այդ փուլերով, և մինչև տարեվերջ Թաիլանդը կդառնա Հարավարևելյան Ասիայի առաջին երկիրը, որը կճանաչի միասեռ ամուսնությունները:
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 415 պատգամավորից 400-ը: