«Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է անկլավների հարցին ու Բաքվի հնարավոր ագրեսիային։
«Մեր դիրքորոշումն այդ հարցում պարզ է։ Մենք կողմերին զպսվածության կոչ ենք անում։ Բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն միայն քաղաքադիվանագիտական ճանապարհով։
Անկլավների ու այլ թեմաների հարցը պետք է լուծվի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների երկկողմ աշխատանքի արդյունքում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել։
Նմանապես նույն մոտեցումն ունենք կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Հատուկ նշեմ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Կոմպրոմիսների համար կա եռակողմ հանձնաժողովը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։ Գործընկերներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել ու ակտիվացնել եռակողմ ֆորմատի աշխատանքները»,- ասել է նա։