Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ
Վաշինգտոնում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանի տան առջև գոմաղբ թափելուց հետո պաղեստինամետ ցուցարարները գոմաղբ են թափել նաև պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի տան մոտ: Այս մասին հայտնում է Politico-ն:
Ակտիվիստների կողմից նկարահանված տեսանյութում երևում է զգալի գոմաղբի կուտակում Օսթինի տան դիմաց՝ Գրեյթ Ֆոլսում: Ակտիվիստները բղավել են «Օսթին, դու հիմար չես, մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ դու հեռանաս», և «Օսթին, վեր կաց և փայլիր, օկուպացիան հանցագործություն է»: