Կողոպուտի մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Տիգրան Մեծի պողոտայում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մարտի 26-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 27-ամյա Գևորգ Ա.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: