Մեթամֆետամին ու մարիխուանա. ոստիկանների բացահայտումը
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է մարիխուանա և մեթամֆետամին։
Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 43-ամյա տղամարդը Եղվարդի Երևանյան խճուղում ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 փաթեթ՝ 6 գրամից ավելի։
Պարզվել է, որ հայտնաբերվածը տղամարդը ձեռք էր բերել իրացնելու նպատակով։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: