Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 147 անձ
Թուրքական ոստիկանությունը այդ երկրում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է 147 անձի:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:
Նախարարի խոսքով՝ օպերացիան միաժամանակ իրականացվել է հանրապետության 30 նահանգներում։ Առգրավվել են կազմակերպության գործունեությանն առնչվող զգալի թվով փաստաթղթեր և թվային կրիչներ։
Երլիքայան նաև հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվել է 1329 գործողություն, որոնց ընթացքում կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2919 անձ, որոնցից 692-ը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 17 անձի։
Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ քաղաքում արգելված կազմակերպության հետ կապված գործունեություն ծավալողների նախնական թիվը 27 է, և մնացած կասկածյալները որոնվում են։