Սյունիքի պարեկները «ՈՒԱԶ»-ի թափքում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները մարտի 25-ին ծառայություն իրականացնելիս ժամը 19-ի սահմաններում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման արդյունքում մեքենայի թափքում հայտնաբերվել է 5 խմ փայտանյութ: Մեղրիի բնակիչ 62-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Ոստիկանության Մեղրիի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: