Ստուգման ընթացքում հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր
ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային տեսուչները զենքի պահման կանոնները ստուգելու նպատակով այցելել են Գյումրիի Աբովյան փողոցի 37-ամյա բնակչի տուն: Նա չհրկիզվող պահարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը:
Ստուգման ընթացքում պահարանի վերևի հատվածում հայտնաբերվել են «Berdan» տիպի 32 մմ տրամաչափի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի օդամղիչ հրացան, «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ, «Hatsan-90» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ հրացան: Հայտնաբերված զենքերի վերաբերյան տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, նաև դրանց ծագման վերաբերյալ պարզաբանում չի արել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: