ԱՄՆ-ն մտադիր չէ օգնել Ռուսաստանին
Վաշինգտոնը Մոսկվային անվտանգության աջակցություն չի ցուցաբերի Կրոկուսի ահաբեկչությունից հետո, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Կիրբին։
«ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին անվտանգության աջակցության ծրագիր չկա»,- ասել է նա։
Քիրբին նաև ասել է, որ Վաշինգտոնը համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության միակ պատասխանատուն։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները շարունակում են վերահսկել նրա գործունեությունը, ինչը հնարավորություն է տվել «նախազգուշացում ուղարկել Ռուսաստանին», հավելել է նա։