Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին բանաձևը պետք է իրականացվի
ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի հաստատում, պետք է կատարվի։
Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Անվտանգության խորհուրդը հենց նոր հաստատեց Գազայի հատվածի վերաբերյալ երկար սպասված բանաձևը, որը պահանջում է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այս բանաձևը պետք է իրականացվի: Անհաջողությունն աններելի կլիներ»,- գրել է նա։
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր բանաձև Ռամադան ամսվա ընթացքում Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով։