Էստոնիան ՀՆԱ 3%-ը կծախսի պաշտպանության վրա
Էստոնիան մտադիր է առաջիկա տարիներին պաշտպանության ոլորտում ներդնել համախառն ներքին արդյունքի ավելի քան 3%-ը, քանի որ դա կարևոր է համարում: Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ծաղկնան՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում:
«Էստոնիան հասկանում է պաշտպանության ոլորտում ներդրումների կարևորությունը, ուստի մեր ծախսերն առաջիկա տարիներին կկազմեն ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը»,-նախարարի խոսքը մեջբերում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը: